Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 574-ի

Աշխարհ 06.04.2020   15:10   217

Թուրքիայում ապրիլի 5-ի դրությամբ նոր տեսակի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է ևս 73 մարդ։ Այս մասին Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։

Գրառման մեջ նախարարը նշել է, որ 24 ժամվա ընթացքում իրականացված շուրջ 20․000 թեստերի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 3․135 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 73 դեպք։

1․381 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Ընդհանուր առմամբ ապաքինվել է 1․042 հիվանդ։

Այսպիսով, ըստ վերջին տվյալների, Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 27․069 հաստատված դեպք և մահվան 574 դեպք։ Ընդհանուր առմամբ կատարվել է 181․445 թեստավորում։

Աղբյուրը՝ Ermenihaber.am



 Պիտակներ
         կորոնավիրուս


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon