Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվն անցել է 5․100-ը

Աշխարհ 30.06.2020   11:45   132

Թուրքիայում հունիսի 29-ին կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 18 մարդ։ Այդ մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։

Նախարարը նշել է, որ 1 օրում արված 51․014 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 1.374 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 18 դեպք, իսկ ապաքինման 1.214 դեպք:

Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 171.809 մարդ, իսկ 1.018 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Թուրքիայում մինչև այժմ ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 198․613, իսկ մահվան 5․115 դեպք։ Թեստավորումների թիվն էլ հասել է 3 մլն 331.158-ի։

Հիշեցնենք, որ Թուրքիայում պաշտոնական տվյալներով` կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը հաստատվել է մարտի 11-ին, իսկ մահվան առաջին դեպքը՝ մարտի 17-ին։

Աղբյուրը՝ ermenihaber.am



 Պիտակներ
         Թուրքիա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb