Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվն անցել է 4600-ը

Աշխարհ 04.06.2020   10:59   87

Թուրքիայում հունիսի 3-ին նոր տեսակի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 24 մարդ։ Այդ մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան, փոխանցում է Ermenihaber-ը։

Նա նշել է, որ 1 օրվա ընթացքում արված 52․305 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 867 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 24, ապաքինման՝ 931 դեպք:

Ըստ պաշտոնական տվյալների` Թուրքիայում մինչև օրս համավարակից ապաքինվել է 130.852 մարդ, իսկ 612 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Այսպիսով, վերջին տվյալների համաձայն՝ Թուրքիայում ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 166․422, իսկ մահվան 4․609 դեպք։ Թեստավորումների թիվն էլ հասել է 2․155․349-ի։



 Պիտակներ
         կորոնավիրուս


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb