Թուրքիայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը մոտենում է 200․000-ին

Աշխարհ 29.06.2020   15:35   80

Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան տվյալներ է հրապարակել երկրում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի վերաբերյալ։

Ըստ այդմ՝ հունիսի 28-ի դրությամբ երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 197․239-ի։ Վերջին մեկ օրում արձանագրվել է 1․356 նոր դեպք, մահացել է 15 հիվանդ, առողջացել՝ 1․413-ը։ Վերջին 24 ժամվա ընթացքում կատարվել է 48․309 թեստավորում։

Երկրում մինչ օրս կատարվել է 3 մլն 280․144 թեստավորում։ Ընդհանուր առմամբ կորոնավիրուսով պայմանավորված մահվան դեպքերի թիվը կազմում է 5․097, առողջացածների թիվը՝ 170․595։ Այս պահին վերակենդանացման բաժանմունքում է գտնվում 996 հիվանդ, 381 մարդ միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքին։

Աղբյուրը՝ ermenihaber.am



 Պիտակներ
         Թուրքիայում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb