Թուրքիայում հատուկ գործողություններ են իրականացվել ԻՊ գրոհայինների դեմ

Աշխարհ 23.02.2021   16:00   50

Փետրվարի 22-ին Թուրքիայի հատուկ ծառայությունները մի քանի հատուկ գործողություններ են իրականացրել «Իսլամական պետության» անդամներին ձերբակալելու համար: Ինչպես նշված է, ոստիկանությունն Անկարայում հայտնաբերել է ԻՊ 21 զինյալ, սակայն մինչ այժմ նրանցից միայն 14-ն են բերման ենթարկվել: Ահաբեկիչների մնացած մասի որոնումները շարունակվում են: Նշվում է, որ կասկածյալները օտարերկրացիներ են:

Ավելի վաղ Թուրքիայի ոստիկանությունը հայտարարել էր Հաթայ նահանգում տասնվեց ահաբեկիչների ձերբակալելու մասին: ԻՊ-ի և Հայաթ Թահրիր Աշ-Շամի օտարերկրյա գրոհայինները փորձել էին ապօրինի հատել սահմանը և Սիրիայից մուտք գործել երկիր:

Միաժամանակ, Թուրքիայի զինված ուժերը հակաահաբեկչական գործողություններ են սկսել Մարդին նահանգում: Հատուկ ռեժիմ է հայտարարվել տասնութ շրջաններում, հայտնում է Director 4 Telegram ալիքը:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb