Թուրքիայում գործազրկության մակարդակը հասել է 13․4 տոկոսի

Աշխարհ 11.09.2020   15:03   43

2020թ․ հունիսին գործազրկության մակարդակը Թուրքիայում նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 0․4 տոկոսով՝ կազմելով 13․4 տոկոս։

Թուրքիայի վիճակագրական ընկերության (TÜİK) տվյալների համաձայն՝ մասնավորապես 15-21 տարեկանների շրջանում գործազրկությունն ավելացել է 1․3 տոկոսով՝ հասնելով 26․1 տոկոսի։ Իսկ 15- 64 տարեկանների շրջանում գործազրկության մակարդակն ավելացել է 0․4 տոկոսով՝ կազմելով 13․7 տոկոս։

Համապատասխանաբար, աշխատանք ունեցողների թիվը հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել է 1 մլն 981․000-ով հասնելով 26 մլն 531․000-ի։ Տոկոսային հարբերությամբ աշխատանք ունեցողների թիվը նվազել է 4 տոկոսով՝ հասնելով 42․4 տոկոսի։

Աղբյուրը՝ 



 Պիտակներ
         Թուրքիայում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb