Թուրքիայում ձերբակալվել են քրդամետ կուսակցության ընդդիմադիր գործիչներ

Աշխարհ 13.02.2020   19:36   605

Թուրքիայի իրավապահները ձերբակալել են ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) 6 անդամի: Նրանց մեջ է կուսակցության Բիթլիսի նահանգային կառույցի  ղեկավար Ռումեթ Դուրսունը:

Այս մասին հայտարարություն է տարածել Բիթլիսի նահանգապետարանը:

Ըստ հայտարարության` Բիթլիսի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից բերման ենթարկվածները մեղադրվում են Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) անդամ լինելու և «ահաբեկչական խմբավորման» օգտին քարոզչություն անելու մեջ: 

Նշվում է, որ կասկածյալների տներում իրականացված հետախուզության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են զենքեր և թվային սարքավորումներ:

Աղբյուրը` ermenihaber.am

 



 Պիտակներ
         քրդամետ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon