Թուրքիայում ձերբակալվել է ԻՊ-ի 24 գրոհային

Աշխարհ 22.01.2021   21:10   78

Թուրքիայի անվտանգության ծառայությունը գործողություններ է իրականացրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների դեմ, որի ընթացքում 24 մարդ է բերման ենթարկվել: Anadolu գործակալության տարածած հաղորդագրությունը ներկայացնում է «ՌԻԱ նովոստի»-ն:

Թուրքիայի մայրաքաղաքում՝ Անկարայում ձերբակալվել են ԻՊ խմբավորման տաս անդամ, ովքեր մեղադրվում են օտարերկրյա քաղաքացու սպանության մեջ, որի ազգությունը չի նշվում: Ուրբաթ օրը նույնպես 14 օտարերկրյա քաղաքացի է ձերբակալվել Թուրքիայի հյուսիսում գտնվող Սամսուն նահանգում ԻՊ-ում ներգրավված լինելու կասկածանքով, նրանցից 4-ը Սիրիայի և 10-ը Իրաքի քաղաքացիներ են:

«Իսլամական պետությունը» հայտնվեց 2006-ին՝ մի շարք ահաբեկչական խմբավորումների միաձուլման միջոցով: Մինչև 2013 թվականը խմբավորումը պատկանում էր սուննի անկախ զինված կազմավորումների շարքին և նրանց թիվը չէր անցնում չորս հազար զինյալը: Խմբավորումը լայն տարածում գտավ 2014-ի ամռանը, երբ գրոհայինները լայնամասշտաբ հարձակման անցան Իրաքի հյուսիսային և արևմտյան շրջաններում: ԻՊ-ն ամենամեծ ուժը ձեռք է բերել Սիրիայում գործողությունների ընթացքում, որտեղ պայքարել է կառավարական ուժերի դեմ:


 Պիտակներ
         գրոհային


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb