Թուրքիայում Covid-19-ից մահացածների թիվն անցել է 5500-ը

Աշխարհ 21.07.2020   14:37   197

Թուրքիայում հուլիսի 19-ին կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 17 մարդ։ Այդ մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան, փոխանցում է Ermenihaber-ը։

Նա նշել է, որ 1 օրում կատարված 43․404 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 931 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է ապաքինման 992 դեպք:

Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 203.002 մարդ, իսկ 1.243 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Թուրքիայում մինչև այժմ ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 220․572 և մահվան 5․508 դեպք։ Թեստավորումների թիվը հասել է 4 մլն 316.781-ի։



 Պիտակներ
         Թուրքիայում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb