Թուրքիայում Covid-19-ի դեպքերի թիվը հասել է 214․000-ի

Աշխարհ 14.07.2020   13:20   102

Թուրքիայում հուլիսի 13-ին կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 19 մարդ։ Այդ մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։

Նա նշել է, որ 1 օրում կատարված 46․492 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 1.008 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է ապաքինման 1.156 դեպք:

Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 195.671 մարդ, իսկ 1.223 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Թուրքիայում մինչև այժմ ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 214․001 և մահվան 5․382 դեպք։ Թեստավորումների թիվը հասել է 4 մլն 021.947-ի։

Հիշեցնենք, որ Թուրքիայում պաշտոնական տվյալներով` կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը հաստատվել է մարտի 11-ին, իսկ մահվան առաջին դեպքը՝ մարտի 17-ին։

Աղբյուրը՝ ermenihaber.am



 Պիտակներ
         COVID-19


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb