Թուրքիայում չեղարկել են հունարենի համաշխարհային օրվա առթիվ նախատեսված միջոցառումը

Աշխարհ 10.02.2021   13:00   54

Թուրքիայում չեղյալ է հայտարարվել հունարենի համաշխարհային օրվա առթիվ նախապես ծրագրված միջոցառումը:

Նշենք, որ «Հունարենի համաշխարհային օրը» խորագրով միջոցառումը ծրագրված էր  անցկացնել փետրվարի 9-ին: Այն կազմակերպել էին Անկարայի, Ստամբուլի և Թրակիայի համալսարանները՝ Թուրքիայում Հունաստանի դեսպանության աջակցությամբ:

Միջոցառման չեղարկման վերաբերյալ սոցցանցում գրառում է արել  Անկարայի համալսարանի լեզվապատմաաշխարհագրության ֆակուլտետի ղեկավարությունը:

Ֆակուլտետի ղեկավարության հայտարարության մեջ նշվում է, որ միջոցառումը, որը նախատեսվում էր անցկացնել գիտական գործունեության շրջանակում չեղյալ է հայտարարվել, քանի որ իրենց նպատակը իբր  թյուրըմբռնումների պատճառ է դարձել: 

Թուրքական ընդդիմադիր «Gazete Duvar» թերթի հաղորդմամբ՝ չեղարկման պատճառը մինչ այդ սոցցանցում արված Հունաստանի դեմ ուղղված ատելության խոսքերն ու հակահունական գրառումներն են:


 Պիտակներ
         հունարեն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb