Թուրքիայում Անվտանգության խորհրդի նիստ է գումարվել

Աշխարհ 31.01.2020   15:05   323

Հունվարի 30-ին Թուրքիայում գումարվել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որը գլխավորել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Թուրքական աղբյուրի փոխանցմամբ` նիստը տեղի է ունեցել նախագահական համալիրում և տևել է 4 ու կես ժամ:

Թուրքիայի ԱԱԽ-ի տարածած հայտարարության մեջ կարևորվել են հատկապես երկրի հարավային սահմանների պաշտպանության, բարեկամ և եղբայրական ժողովուրդների անվտանգության ապահովման հարցերը:

«Լրացուցիչ միջոցներ են ձեռնարկվելու Իդլիբի քաղաքացիական անձանց թիրախավորող հարձակումների դեմ: Լիբիայում շարունակվելու է աջակցություն ցուցաբերել Ազգային համաձայնության կառավարությանը և ջանքեր գործադրել հրադադարի հաստատման համար»,- նշվում է Թուրքիայի ԱԱԽ-ի հայտարարությունում:

Աղբյուրը` ermenihaber.am



 Պիտակներ
         Թուրքիա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon