Թուրքիայում ակնկալում են, որ ռուս զբոսաշրջիկների թիվը կհասնի ռեկորդային ցուցանիշի

Աշխարհ 15.09.2020   14:05   27

Չնայած կորոնավիրուսի համարակով պայմանավորված իրավիճակին' Թուրքիայում ակնկալում են, որ աշնանը ռուս զբոսաշրջիկների թիվը կհասնի ռեկորդային ցուցանիշի՝ հատելով 7 միլիոնի սահմանը։ 

Ռուսաստանի տուրօպերատորների միությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի կորոնավիրուսային համավարակի պատճառով Թուրքիայում ձեռնարկված որոշ սահմանափակումները չեն ազդել ռուս զբոսաշրջիների՝ այդ երկրում հանգիստն անցկանցելու պահանջի վրա։  

Նշվում է, որ Ռուսաստանից Թուրքիա զբոսաշրջային հոսքը օգոստոսի համեմատ սեպտեմբերին ավելի շատ կարող է լինել։

Նախորդ տարի Ռուսաստանից Թուրքիա է մեկնել մոտ 7 մլն զբոսաշրջիկ և այդպիսով Թուրքիան հայտնվել էր ռուս զբոսաշրջիկների համար ամենից պահանջված ուղղությունների ցանկում։ 

Աղբյուրը՝ ermenihaber.am



 Պիտակներ
         ռուս զբոսաշրջիկներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb