Թուրքիայում 4.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Աշխարհ 26.05.2021   11:11   50

Ներկայիս Թուրքիայի արևելյան Էլազըղ (պատմական Խարբերդ) նահանգի Օթլուքբելի շրջանում 4․2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ  է գրանցվել։

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժը գրանցվել է մայիսի 26-ին` տեղական ժամանակով 00։26-ին։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 7.34 կմ խորության վրա։ 

Թուրքիայի Բողազիչի համալսարանի Քանդիլի դիտակայանի երկրաշարժերի ուսումնասիրության ինստիտուտի գնահատմամբ երկրաշարժը եղել է 4․3 բալ։ 

Նախնական տեղեկությունների համաձայն՝ մարդկային և նյութական կորուստներ չկան։


 Պիտակներ
         երկրաշարժ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb