Թուրքիայում 2021-ի մարտին տղամարդկանց կողմից սպանվել է 36 կին

Աշխարհ 07.04.2021   09:56   38

Թուրքիայում շարունակվում են կանանց նկատմամբ բռնություններն ու հանցագործությունները: «Վերջ ենք տալու կանանց սպանություններին» նախաձեռնությունը  տվյալներ է հրապարակել 2021-ի մարտին տղամարդկանց կողմից սպանված կանանց թվի վերաբերյալ:

Նշվում է, որ Թուրքիայում մարտին տղամարդիկ 36 կին են սպանել, որոնցից 23-ի սպանությունը տեղի է ունեցել կասկածելի հանգամանքներում:

Սպանված կանանցից 23-ի դին հայտնաբերվել է տանը, 10-ինը՝ փողոցում,  իսկ  մյուս 3-ի սպանության վայրի մասին  տեղեկություններ չեն հաղորդվում: 

Կանանցից 20-ը ստացել է հրազենային վիրավորում, 2-ին խեղդամահ են արել, 8-ին վիրավորում են հասցրել կտրող-ծակող գործիքով,իսկ մյուսներին կամ նետել են պատշգամբից, կամ հրկիզել: 

Ըստ հրապարակված տվյալների՝ 9 կին էլ սեռական ոտնձգության է ենթարկվել: 

Թուրքիայում փետրվարին տղամարդկանց կողմից կանանց սպանությունների թիվը 33 էր, իսկ հունվարին այդ թիվը կազմում էր 23: 

Հիշեցնենք՝ միայն 2020թ. Թուրքիայում տղամարդկանց կողմից 300 կին էր սպանվել, իսկ կասկածելի հանգամանքներում 171 կնոջ դի էր հայտնաբերվել: Ընդ որում հանցագործությունների մեծ մասը կատարվել էր տներում:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb