Թուրքիայում 1 օրում կորոնավիրուսով վարակվել է 1761 մարդ

Աշխարհ 09.09.2020   15:13   38

Թուրքիայում սեպտեմբերի 8-ին նոր տիպի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 53 մարդ։ Այդ մասին տեղեկություն է հրապարակված Թուրքիայի առողջապահության նախարարության կայքէջում։

Նշվում է, որ 1 օրում անցկացված 110.565 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 1.761 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է ապաքինման 1.093 դեպք:

Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 253.245 մարդ, իսկ 1.159 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Թուրքիայում մինչև այժմ ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 283.270 և մահվան 6.782 դեպք։ Թեստավորումների թիվը հասել է 7 մլն 994.029-ի։

Աղբյուրը՝ ermenihaber.am



 Պիտակներ
         Թուրքիայում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb