Թուրքիայում 1 օրում կորոնավիրուսից մահացել է 55 մարդ

Աշխարհ 10.09.2020   11:41   37

Թուրքիայում սեպտեմբերի 9-ին նոր տիպի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 55 մարդ։ Այդ մասին տեղեկություն է հրապարակված Թուրքիայի առողջապահության նախարարության կայքում։

Նշվում է, որ 1 օրում անցկացված 105․222 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 1․673 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է ապաքինման  943 դեպք:

Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 254.188 մարդ, իսկ 1․181 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Թուրքիայում մինչև այժմ ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 284․943 և մահվան 6․837 դեպք։ Թեստավորումների թիվը հասել է 8 մլն 105.222-ի։

Աղբյուր` Ermenihaber.am



 Պիտակներ
         Թուրքիայում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb