Թուրքիայում 1 օրում կորոնավիրուսի 1․022 նոր դեպք է արձանագրվել

Աշխարհ 20.05.2020   12:36   195

Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան տվյալներ է հրապարակել երկրում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակի վերաբերյալ։ Ըստ այդմ՝ վերջին 24 ժամվա ընթացքում հայտնաբերվել է 1․022 նոր դեպք, մահացել է 28 մարդ։

Արձանագրված վարակվածության դեպքերի ընդհանուր թիվը հասել է 151․615-ի, մահվան դեպքերի թիվը՝ 4․199-ի։

Վերջին մեկ օրում կատարվել է 25․382 ախտրորշիչ թեստ։ Ընդհանուր առմամբ մինչ օրս կատարվել է 1 մլն 675․517 թեստ։ Ապաքինվել է 1․318 մարդ, իսկ առողջացածների ընդհանուր թիվը հասել է 112․895-ի։

Վերակենդանացման բաժանմունքում է գտնվում 882 հիվանդ, նրանցից 455-ը միացված են թոքերի արհեստական օդափոխության սարքերին։

Աղբյուրը՝ ermenihaber.am



 Պիտակներ
         Թուրքիա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon