Թուրքիայում 1 օրում COVID-19-ից 24 մարդ է մահացել

Աշխարհ 23.06.2020   12:15   155

Թուրքիայում հունիսի 22-ին կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 24 մարդ։ Այդ մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։

Նախարարը նշել է, որ 1 օրում արված 41․413 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 1.212 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 24 դեպք, իսկ ապաքինման 1.293 դեպք:

Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 161.533 մարդ, իսկ 846 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Թուրքիայում մինչև այժմ ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 188․897, իսկ մահվան 4․974 դեպք։ Թեստավորումների թիվն էլ հասել է 2 մլն 986.653-ի։

Հիշեցնենք, որ Թուրքիայում պաշտոնական տվյալներով` կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը հաստատվել է մարտի 11-ին, իսկ մահվան առաջին դեպքը՝ մարտի 17-ին։

Աղբյուրը՝ ermenihaber.am



 Պիտակներ
         COVID-19


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb