Թուրքիայում 1 օրում Աթաթուրքի արձանների պղծման 3 դեպք է գրանցվել

Աշխարհ 29.03.2021   12:20   29

Վերջին տարիներին Թուրքիայում աճում են Աթաթուրքի (Աթաթյուրք) արձանների, կիսանդրիների, պատկերների նկատմամբ կատարվող տարատեսակ հարձակումները։

Թուրքիայի հյուսիս-արևմտյան Թեքիրդաղ նահանգի Մարմարա Էրեղլիսի շրջանում իրարահաջորդ հարձակումներ են տեղի ունեցել Թուրքիայի Հանրապետության հիմնադիր, առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքի արձանների վրա: 

Մարտի 28-ին հիշյալ շրջանի 3 տարբեր դպրոցների բակում տեղադրված Աթաթյուրքի արձանների վրա ներկով վիրավորանք պարունակող գրություններ են թողնվել և երկաթե տակառ դրել:  

Միջադեպն անմիջապես դատապարտել են Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող, քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) ներկայացուցիչները: 

Թեքիրդաղից ընտրված CHP-ական պատգամավոր Իլհամի Այգունը կատարվածը ծրագրված հարձակում է որակել: Այդ մասին նա գրառում է արել Twitter-ում: Նա, մեղադրելով երկրի իշխանություններին, գրել է. «Նրանք, որոնք քաջալերում են Աթաթուրքի կիսանդրիների վրա հարձակվողներին, վերջիններիս չափ մեղավոր են: Պարզվում է, որ ոմանց ոչ միայն անհանգստացնում է Աթաթուրքը, այլև Աթաթուրքի՝ մեր երկրին պարգևած անկախությունը»:


 Պիտակներ
         Աթաթուրք


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb