Թուրքիայում 12 ժամում 55 երկրաշարժ է գրանցվել

Աշխարհ 20.03.2020   12:42   436

Մարտի 19-ին և 20-ին Թուրքիայի արևելյան Էլազըղ (պատմ. Խարբերդ) նահանգի Սիվրիջե շրջանում 12 ժամում 55 երկրաշարժ է գրանցվել, որոնցից առաջինը եղել 5․1 մագնիտուդ ուժգնությամբ:

Թուրքիայի կառավարության աղետների և արտակարգ իրավիճակների վարչության (AFAD) տվյալներով՝ առաջին երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 20։53-ին, իսկ էպիկենտրոնը գտնվել է 5․5կմ խորության վրա։

Երկրաշարժի հետևանքով զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան։ Երկրաշարժը զգացվել է նաև Թուրքիայի Բաթման, Ադըյաման, Շանլըուրֆա նահանգներում և հարակից շրջաններում։

Հիշեցնենք, որ հունվարի 24-ին Էլազըղի Սիվիրջե շրջանում 6․8 մագնիտուդ ուժգնությամբ ավերիչ երկրաշարժ էր տեղի ունեցել, որի հետևանքով 41 մարդ մահացել էր։

Աղբյուրը՝ ermenihaber.am



 Պիտակներ
         երկրաշարժ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon