Թուրքիայի ԶՈՒ հատուկ խմբի ներկայացուցիչների ՀՀ մուտքի տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ
Տարբեր լրատվամիջոցների կողմից տարածվող և Հայաստանի Հանրապետություն՝ Թուրքիայի Հանրապետության զինված ուժերի հատուկ խմբի ներկայացուցիչների մուտքի վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԱԾ-ի մամուլի կենտրոնը։
Հերքելով այդ տեղեկությունը՝ ՀՀ ԱԱԾ-ն հայրենակիցներին կրկին հորդորել է տուրք չտալ նմանատիպ ապատեղեկատվություններին, ցուցաբերել զգոնության, իսկ չճշտված լուրեր տարածողներին կոչ է արել զերծ մնալ այդօրինակ գործելաոճից:
Պիտակներ
Նմանատիպ նյութեր