Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունը բողոք կներկայացնի CNN-ի կենտրոնական գրասենյակ

Աշխարհ 12.02.2020   19:01   194

Թուրքիայի գլխավոր ըննդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (CHP-ԺՀԿ) բոյկոտում է CNN Türk հեռուստաաալիքը, որը գտնվում է նախագահ Էրդողանի մտերիմներից մեկին պատկանող «Demirören» լրատվական գործակալության կազմում:

Բոյկոտի շրջանակներում իրականացվելիք գործողությունների մասին այսօր քննարկել են ընդդիմադիր կուսակցության կենտրոնական կոմիտեի նիստի ժամանակ:

Հաղորդվում է, որ կուսակցությունը որոշել է ԱՄՆ-ում գտնվող իր ներկայացուցչի միջոցով դիմել հեռուստաալիքի կենտրոնական գրասենյակ՝ տեղեկացնելով, որ CNN Türk-ը Թուրքիայում կողմնակալ եթեր իրականացնում:  

Նշվում է, որ կուսակցությունը պատրաստվում է թեմայի վերաբերյալ տեղեկություններ փոխանցել նաև Եվրամիության համապատասխան հանձնաժողովներին:

Աղբյուրը՝ ermenihaber.am



 Պիտակներ
         CNN


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon