Թուրքիայի խորհրդարանը կարող է քննարկել ԼՂ հակամարտության գոտի զինվորականներ ուղարկելու հարցը

Աշխարհ 09.10.2020   14:57   24

Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոպը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ երկրի բարձրագույն օրենսդիր մարմինը կարող է քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ֆոնին թուրքական զորքերի` Ադրբեջան ուղարկելու հնարավորությունը, սակայն դրա անհրաժեշտությունը դեռ չկա:

«Չեմ կարծում, որ այդպիսի առաջարկն (հակամարտության գոտում թուրքական զինուժի օգտագործման վերաբերյալ) անհրաժեշտ կլինի այնքան ժամանակ, քանի դեռ երրորդ կողմերը չեն ներգրավվել այս հակամարտության մեջ` անտեսելով ՄԱԿ-ի բանաձևերը»,- ասել է Շենթոփը:

Ըստ նրա` «եթե Ադրբեջանը խնդրանքով դիմի այս համատեքստում, ապա դա պատշաճ կերպով կքննարկվի և կլուծվի ինչպես Թուրքիայի նախագահի, այնպես էլ Թուրքիայի խորհրդարանի կողմից»:



 Պիտակներ
         Թուրքիայի խորհրդարան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb