Թուրքիայի խորհրդարանին է ներկայացվել Ադրբեջան զորք ուղարկելու մասին որոշումը

Աշխարհ 17.11.2020   14:46   38

Նախօրեին Թուրքիայի խորհրդարանին է ներկայացվել «Ադրբեջան զորք ուղարկելու մասին» նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշումը։ Դրանում նշվում է, որ «Ադրբեջանի՝ օկուպացիայից ազատագրված տարածքներում» ստեղծվելու է համատեղ կենտրոն, որտեղ, Ադրբեջանի որոշմամբ, տեղակայվելու են ռուս-թուրքական համատեղ ուժեր։

Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերթյուրք» լրատվական գործակալությունը։ Ըստ թուրքական կողմի՝ համատեղ կենտրոնի հստակ տեղը ևս Ադրբեջանն է որոշելու։ Նշվում է, որ թուրքական կողմից մեկնելու են Թուրքիայի ԶՈւ, անհրաժեշտության դեպքում նաև քաղաքացիական անձնակազմ։

Ըստ որոշման՝ խորհրդարանից հայցվում է անձնակազմն Ադրբեջան ուղարկել 1 տարի ժամկետով։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb