Թուրքիայի խորհրդարանի շենքում ահաբեկչության փորձ է կանխվել

Աշխարհ 15.05.2019   15:10   151
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Թուրքիայի անվտանգության ծառայությունը կանխել է երկրի խորհրդարանի շենքում պատրաստվող ահաբեկչությունը, հայտնում է РИА Новости-ն: Նշվում է, որ ահաբեկչությունը փորձել են իրականացնել «Հեղափոխական ժողովրդա-ազատագրական կուսակցություն-ճակատ» ձախակողմյան արմատական շարժման անդամները:
Ավելի վաղ TRT-ն հաղորդել էր, որ երկու մարդ է ներխուժել խորհրդարանի այցելուների դահլիճ և փորձել աշխատակիցներին պատանդ վերցնել: Անվտանգության ուժերը կարողացել են ժամանակին չեզոքացնել նրանց գործողությունները: Նրանց վրա փակցված են եղել տուփեր, որոնց նման են եղել ռումբերի:

  «Հեղափոխական ժողովրդա-ազատագրական կուսակցության» անդամների՝ խորհրդարանում ահաբեկչություն կատարելու գործողությունը փորձ է` թիրախավորել ժողովրդին: Շնորհավորում եմ անվտանգության ուժերին, ովքեր կանխել են ահաբեկչությունը: Ահաբեկիչների բոլոր կապերը կպարզվեն, նրանք պատասխան կտան: Թուրքիան ոչ մի շանս չի տա ահաբեկչական կազմակերպություններին»,- գրել է Թուրքիայի նախագահի ադմինիստրացիայի հաղորդակցության հարցերով դեպարտամենտի ղեկավար Ֆահրեդդին Ալթունը իր թվիթերյան էջում:

 


 Լուսանկարներ


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon