Թուրքիայի Սիրիա ներխուժման սցենարն՝ ըստ միջազգայնագետի

Տեսանկյուն 18.10.2019   11:41   131
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Իմ պատկերացմամբ, մոտավորապես այսպիսի սցենար է աշխատել Սիրիայի շուրջ:

Էրդողանը պնդում է. «Իմ սահմաններին սպառնում են քրդական ջոկատները: Ես կհամաձայնեմ Սիրիայի տարածքային ամբողջականությանը, չեմ ներխուժի, պայմամով, որ սահմանի երկայնքով անվտանգության գոտի լինի և Թուրքիան այն վերաբնակեցնի Սիրիայից Թուրքիա փախած էթնիկ թուրքերով:

Պուտին և Ռոհանի. «Դեմ չենք, բայց այդ հատվածի քրդերին տեղահանելու հարցում աջակից չենք կարող լինել, Ասադի անունից էլ չենք կարող երաշխավորել, որ նրա բանակը չի միավորվի քրդերի հետ Թուրքիայի դեմ: Միևնույն ժամանակ, Թուրքիան պետք է երաշխավորի Սիրիայի տարածքային ամբողջականությունը և Ասադի հեռացման նախապայմանը շարունակի պահել օրակարգից դուրս:

Թուրքիան սկսում է օպերացիան քրդերի դեմ:

Գալիս է Թրամփը. «Մենք կարող ենք` օգտագործելով քրդերի նկատմամբ ունեցած մեր ազդեցությունն ու կախվածությունը մեզանից, նրանց բերել բանակցությունների սեղանի շուրջ:

Եթե Թուրքիան համձայնում է, ապա պետք է 120 ժամ հրադադար հաստատի մինչ Քրդերը հեռանան սահմանամերձ տարածքից»: Ա

յս դեպքում ԱՄՆ-ն հանում է բոլոր պատժամիջոցները Թուրքիայի դեմ և դառնում է բանակցությունների միակ միջնորդ: Միաժամանակ Թուրքիան առանց պատերազմի ստանում է իր անվտանգության գոտին:

ԱՄՆ Թուրքիային նաև խոստանում է ԻՊ դեմ պայքարում աջակցել:
Մեծ հաշվով այսպիսի զարգացումը համարյա բոլոր կողմերին ձեռնտու է:
Ռուսներն ու իրանցիները Մերձավոր Արևելքում իրենց միակ դաշնակցին` Ասսադին ու Սիրիայի տարածքային ամբողջականությունը պահում են:
Ասադը պահում է իր դիրքն ու իր երկրի տարածքային ամբողջականությունը: Թուրքիայի հետ սահմանին ապրում են էթնիկ թուրքեր, որոնք Սիրիայի քաղաքացիներ են: Կենտրոնացնում է պայքարը ահաբեկիչների, ապստամբների և այլ զինված խմբավորումների դեմ:
Թուրքիան քրդերին իրա սահմանից առանց պատերազմ հետա մղում ու իրեն լոյալ մարզ է ունենում հարևանությամբ, բայց Սիրիայի քաղաքացիներով բնակեցված:
ԱՄՆ-ն Սիրիայից դուրս է բերում զորքերը, բայց ազդեցությունն ու ներգրավվածությունը պահպանումա` քրդերի վրա ազդեցություն ունենալով ու բանակցութուններում ներգրավվածությամբ:
Էս մոզայկան հավաքելով դեռ ահագին դետալներ պետքա տեղավորեմ` մասմավորապես քրդերի փայի տեսանկյունից: Եթե քրդերը չեն համաձայնում, ամեն ինչ քանդվում է ու ավելի է խռնվում:
Կօգնե՞ք հավաքեմ...»։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Սիրիա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon