Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությունը Իրաքում է
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ու գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլեր պաշտոնական այցով Բաղդատում են։
Թուրքիայի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությունը հանդիպումներ է ունեցել Իրաքի նախագահ Բարհամ Սալիհի, վարչապետ Մուստաֆա ալ-Քազիմիի և պաշտպանության նախարար Ջումա Անադի հետ։
Նշվում է, որ Հուլուսի Աքարի այցի հիմնական թեման է ահաբեկչության դեմ պայքարում Թուրքիայի և Իրաքի միջև համագործակցությունը։
Պիտակներ
Նմանատիպ նյութեր