Թուրքիայի ռազմական ղեկավարությունը հանդիպել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավարի հետ

Աշխարհ 08.09.2020   13:18   46

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, Գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերը նախօրեին ընդունել են Թուրքիայում գտնվող ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար Ստյուարտ Պիչին։

Հանդիպմանը քննարկվել են Միջերկրական ծովի արևելյան հատվածում տեղի ունեցող վերջին զարգացումները, ինչպես նաև ՆԱՏՕ-ին և տարածաշրջանին վերաբերող մի շարք հարցեր։

Հուլուսի Աքարը, անդրադառնալով Արևելյան Միջերկրականում թուրք-հունական հարաբերությունների մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի երկխոսության կոչին, նշել է, որ իրենք խնդիրների լուծման հարցում «կարևորում են միջազգային իրավունքը, երկկողմ համաձայնագրերը, երկխոսությունը և բարիդրացիական հարաբերությունները»։

Նախարարը կրկնել է Արևելյան Միջերկրականում Թուրքիայի պաշտոնական թեզը և ընդգծել, որ այդ երկիրը վճռականորեն շարունակելու է իր գործողությունները «հանուն իր շահերի և իրավունքների»։

Աքարը պնդել է, որ Թուրքիան «անթերի» է կատարում ՆԱՏՕ-ում ստանձնած իր պարտավորությունները։

Աղբյուրը` ensonhaber.com



 Պիտակներ
         ռազմական ղեկավարություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb