Թուրքիայի քաղաքական շրջանակների արձագանքը` թուրք ծովակալների սկանդալային հայտարարությանը

Հրատապ 06.04.2021   10:16   41

Թուրքիայի ռազմածովային ուժերի 103 պաշտոնաթող ծովակալների քննադատական հայտարարությունը շարունակում է թուրքական մամուլի և քաղաքական շրջանակների ուշադրության կենտրոնում մնալ։  

Այդ հայտարարությամբ ծովակալները դատապարտել էին իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությանը» (ԱԶԿ-AKP)՝ «Մոնտրոյի կոնվենցիան քննարկման դնելու» և բանակն իսլամականացնելու փորձի համար:

Ի պատասխան դրան՝ Թուրքիայի իշխանական և ընդդիմադիր մի շարք ներկայացուցիչներ դատապարտել էին ծովակալների հայտարարությունը։ Արձագանքել էին Թուրքիայի «Ազգայնական շարժում» (MHP-ԱՇԿ) կուսակցության, ընդդիմադիր «IYI» (Լավ) , «Ապագա» (GP) կուսակցության ղեկավարներ Դևլեթ Բահչելին, Մերալ Աքշեները, Ահմեթ Դավութօղլուն։ Վերջիններս քննադատել էին ծովակալների հայտարարությունը, իսկ Բահչելին անգամ կոչ է արել դադարեցնել պետության կողմից նրանց տրվող կենսաթոշակը։ 

Ի տարբերություն վերոնշյալ քաղաքական գործիչների՝  ծովակալների հայտարությանը աջակցություն է հայտնել 96 նախկին պատգամավոր։ Նրանք հանդես են եկել հայտարարությամբ, որով  անընդունելի են համարել Թուրքիայում կառուցվելիք Բոսֆորի նեղուցը շրջանցող Ստամբուլի ջրանցքը, ինչպես նաև Մոնտրոյի կոնվենցիան քննարկման առարկա դարձնելը։

Հիշեցնենք՝ Թուրքիայի իրավապահ մարմիններն արդեն ձերբակալել են վերոհիշյալ հայտարարությունը ստորագրած 10 պաշտոնաթող ծովակալներին:


 Պիտակներ
         թուրք ծովակալներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb