Թուրքիայի պաշտպանության նախարարի արձագանքը՝ ԼՂ-ի հակամարտության կարգավորման վերաբերյալ

Աշխարհ 09.10.2020   10:49   12

Ռուսաստանի կողմից Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատման առաջարկին ի պատասխան, Թուրքիայի պաշտպանության նախարար Հալուսի Աքարը կրկնել է Անկարայի դիրքորոշումը՝ պնդելով հայկական զորքերի տարածաշրջանից դուրս գալու անհրաժեշտությունը: Այս մասին գրում է parstoday-ը։

Անատոլու լրատվական գործակալության հաղորդմամբ, Աքարն ասել է, թե իրենք չեն կարող սպասել ևս 30 տարի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար՝ ավելացնելով, որ հրադադարի փոխարեն իրենք պետք է պահանջեն Հայաստանի դուրսբերումը տարածքներից:

Նա ավելացրել է. «Այժմ հակամարտությունը լուծելու և միջազգային աջակցություն ստանալու մեխանիզմների համար լավ հնարավորություն կա»։



 Պիտակներ
         Թուրքիայի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb