Թուրքիայի ոստիկանությունն առաջին անգամ համալրվել է «ATAK» հարվածային ուղղաթիռով

Աշխարհ 18.02.2021   18:15   73

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտնել է, որ երկրի ոստիկանության գլխավոր վարչությունն առաջին անգամ թուրք-իտալական համատեղ արտադրության «T-129 ATAK» տեսակի հարվածային ուղղաթիռ է ստացել: Այս մասին Սոյլուն գրառում է արել Twitter-ում:

«Բարի գալուստ «ATAK», բարեկամի համար վստահություն, թշնամու համար ապտակ»,-գրել է նախարարը:  

Հիշեցնենք, որ «T-129 ATAK» հարվածային ուղղաթիռն արտադրվել է Թուրքիայի ԶՈւ պատվերով՝ իտալական Agusta A129 Mangusta ուղղաթիռի հիմքի վրա՝ թուրքական և իտալական ռազմարդյունաբերական ընկերությունների մասնակցությամբ։

Աղբյուրը` Ermenihaber.am


 Պիտակներ
         «ATAK»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb