Թուրքիայի ՆԳ նախարարի կողմից թիրախավորված պատգամավորը հարձակման է ենթարկվել

Աշխարհ 01.09.2020   16:04   49

«Թուրքիայի աշխատավորական» կուսակցությունից ընտրված  պատգամավոր Բարըշ Աթայը Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում հարձակման է ենթարկվել անհայտ անձանց կողմից: Նրան հոսպիտալացրել են, սակայն կարճ ժամանակ անց դուրս է գրվել հիվանդանոցից: 

Պատգամավորի դեմ հարձակման վերաբերյալ հայտարարություն է տարածել «Թուրքիայի աշխատավորական կուսակցությունը»:

Նշվում է, Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն Բարըշ Աթայի վերաբերյալ վիրավորանքներ պարունակող թվիթ էր գրել, ինչից հետո  պատգամավորը օգոստոսի 30-ի գիշերը անհայտ անձանցից կազմված խմբի կողմից հարձակման է ենթարկվել:

Միջադեպի առնչությամբ բողոքի ալիք է բարձրացել սոցցանցերում: 

Պատգամավորը լրագրողներին տված հարցազրույցում հայտնել է, որ միջադեպի կապակցությամբ դիմելու է իրավապահ մարմիններին:

Հիշեցնենք, որ վերջերս Թուրքիայի Սիիրթ (Սղերդ) քաղաքում թուրք սերժանտը սեռական բռնության էր ենթարկել 18-ամյա աղջկա, որը հանգեցրել էր վերջինիս ինքնասպանությանը:

Սերժանտը բերման էր ենթարկվել, սակայն նրան ազատ էին արձակել: Բարըշ Աթայն անդրադառնալով այս թեմային, Թուրքիայի ՆԳ նախարարին ասել էր. «դու սերիական բռնարարին պաշտպանեցիր»: Նախարար Սոյլուն էլ պատասխանել էր. «Ես բռնարարի պաշտպան չեմ կարող լինել, բայց դու կարող ես բռնարար լինել: Զգույշ, չբացահայտվես...»: 

Աղբյուրը՝ ermenihaber.am



 Պիտակներ
         Թուրքիա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb