Թուրքիայի մեջլիսում կորոնավիրուսի ևս 6 դեպք է գրանցվել

Աշխարհ 23.06.2020   15:15   142

Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) աշխատակազմում կորոնավիրուսով վարակվելու 6 նոր դեպք է հաստատվել։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։

Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուսթաֆա Շենթոփը նախորդ շաբաթ հաղորդել էր աշխատակազմում 11 անձի վարակման մասին։

Շենթոփը հայտնել էր, որ նշյալ վարակակիրներից 7-ը բուժում ստանալուց հետո աշխատանքի էին վերադարձել։

Այսպիսով, մեջլիսում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվը հասել է 17-ի։



 Պիտակներ
         Թուրքիա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb