Թուրքիայի կոշտ արձագանքը՝ քրդամետ կուսակցության մասին ԵՄ-ի հայտարարությանը

Աշխարհ 24.02.2021   14:07   54

Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով խոսնակ Փիթեր Ստանոն հայտարարություն էր տարածել, մտահոգություն հայտնելով Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության  (HDP-ԺԴԿ) նկատմամբ վերջին ժամանակահատվածում գնալով ահագնացող քաղաքական ու իրավական հետապնդումների կապակցությամբ:

Ստանոն նաև նշել էր, որ Թուրքիան պետք է հարգի մարդու իրավունքներն ու օրենքի գերակայությունը, պահպանի ժողովրդավարական համակարգը, այդ թվում՝ քաղաքական գործունեության ազատությունը:

Ստանոյի այս հայտարարությանը կոշտ է արձագանքել Թուրքիայի նախագահականի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը:

Քալընը Twitter-ում  մասնավորապես գրել է.

«Միգուցե մի անգամ էլ կարող է անհանգստանաք ԵՄ-ի ցանկում ընդգրկված ահաբեկչական կառույցի՝ PKK-ի համար, որը Գարայում (Իրաքի հյուսիսում գտնվող շրջան-խմբ.) դաժանորեն 13 մարդու էր մահապատժի ենթարկել: Թե՞ դա ձեզ PKK-ի լոբբիի հետ փորձանքի մեջ կգցեր»:

Նշենք, որ ԺԴԿ-ականների նկատմանբ հետապնումները հատկապես նոր թափ են ստացել Թուրքիայի ԶՈւ կողմից փետրվարի 10-ին Իրաքի Գարա շրջանում «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության անդամների դեմ իրականացված անհաջող օպերացիայից հետո:

ՔԲԿ-ականների կողմից նախկինում գերեվարված 13 ուժայիններն ազատելու նպատակով իրականացված օպերացիայի ընթացքում թուրքական ԶՈՒ-ին չհաջողվեց ազատել պատանդներին: Վերջիններս սպանվեցին քուրդ զինյալների կողմից:

ԱղբյուրErmenihaber.am


 Պիտակներ
         Թուրքիա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb