Թուրքիայի և Հունաստանի ԱԳ ղեկավարները կքննարկեն երկկողմ խնդիրները

Աշխարհ 12.04.2021   13:10   52

Ապրիլի 14-ին Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Հունաստանի արտգործնախարարներ Մևլութ Չավուշօղլուի և Նիկոս Դենդիասի հանդիպումը:

Հանդիպմանը կողմերը քննարկելու են երկկողմ հարաբերություններին առնչվող խնդիրները, այդ թվում Արևելյան Միջերկրականի և Էգեյան հարցի վերաբերյալ վերջին զարգացումները:

Նշվում է, որ Չավուշօղլուի և Դենդիասի օրակարգում կլինեն նաև ներգաղթյալների թեման և ահաբեկչության դեմ պայքարը: 

Հիշեցնենք, որ Թուրքիան Հունաստանին մեղադրում է իր երկրում ահաբեկչական համարվող կառույցներին ապաստան տալու և աջակցություն ցուցաբերելու մեջ: 


 Պիտակներ
         Թուրքիայի և Հունաստանի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb