Թուրքիայի դեմ պատժամիջոցների նախագիծ ԱՄՆ սենատորներից

Աշխարհ 11.10.2019   21:56   89
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Razm.info-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ սենատորներ Լինդսի Գրահամը և Քրիս Վան Հոլլենը հոկտեմբերի 9-ին ներկայացրել են Թուրքիայի դեմ պատժամիջոցների նախագիծը, պատճառը՝ Թուրքիայի սկսած գործողությունն է Սիրիայի հյուսիսային շրջաններում։

Նախագիծը նախատեսում է պատժամիջոցներ՝

  • թուրք հետևյալ պաշտոնյաների ԱՄՆ ակտիվների նկատմամբ. Թուրքիայի նախագահ, փոխնախագահ, ազգային պաշտպանության, արտաքին գործերի, գանձապետարանի և ֆինանսների, առևտրի, էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարներ;
  • Թուրքիայի հետ ռազմական գործարքներ իրականացնող ցանկացած օտարերկրացու նկատմամբ, որը Թուրքիային կվաճառի կամ կտրամադրի ֆինանսական, նյութական կամ տեխնիկական օգնություն;
  • Թուրքիայի էներգետիկ սեկտորի դեմ. պատժամիջոցներ ցանկացած մեկի դեմ, որը Թուրքիային կտրամադրի ցանկացած տեսակի օգնություն, որով Թուրքիան կկարողանա նավթ կամ բնական գազ արտադրել իր զինված ուժերի օգտագործման համար;
  • ԱՄՆ ռազմական միջոցների վաճառքի արգելք Թուրքիայի զինված ուժերին;
  • «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» (CAATSA) օրենքի կիրառում Թուրքիայի դեմ՝ Ս-400 ռուսական ՀՕՊ համակարգերը գնելու համար;

Պատժամիջոցները չեն վերաբերում մարդասիրական և բժշկական օգնությանը, ընտրությունների աջակցմանը և հետախուզական տվյալների փոխանակմանը։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         պատժամիջոցներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon