Թուրքիայի բանակում կրկին գյուլենականների ձերբակալություններ են

Աշխարհ 15.01.2020   16:19   231
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

2016թ. Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո բոլոր գերատեսչություններում, հատկապես ուժային կառույցներում սկսված գյուլենականների ձերբակալությունները դեռ շարունակվում են:

Իզմիրի հանրապետական դատախազության կողմից տարածված հաղորդագրության մեջ նշվել է, որ FETÖ-ի (Թուրքիայում գյուլենականների ցանցին անվանում են «Ֆեթուլահական ահաբեկչական կազմակերպություններ», հապավումը` FETÖ) գործով ձերբակալության որոշում է կայացվել 176 սպաների նկատմամբ, որոնցից 143-ը ավագ լեյտենանտի, 33-ը լեյտենանի զինվորական կոչում ունեն: Նշվում է, որ նրանց շարքում են նաև ժանդարմերիայի զորամասերի 4 հրամանատարներ և  ռազմաօդային ուժերի «F-16» տիպի կործանիչների 6 օդաչուներ:

Ձերբակալման որոշումներից հետո Թուրքիայի 49 նահանգներում իրականացված համաժամանակյա գործողությունների արդյունքում կասկածյալներից 125-ն արդեն ձերբակալվել են:

Ձերբակալման որոշուման հիմք է հանդիսացել նրանց կողմից հեռախոսային գաղտնի շփման նպատակով հատուկ ծրագրերի օգտագործումը: Այդ ծրագրերը տարածված են Թուրքիայի իշխանությունների կողմից հեղաշրջման փորձի գլխավոր կազմակերպիչ հռչակված ԱՄՆ-ում բնակվող իսլամի քարոզիչ, միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենի ղեկավարած գյուլենական համայնքի անդամների շրջանում:

Աղբյուր` ermenihaber.am



 Պիտակներ
         Թուրքիա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon