Թուրքիայի արտգործնախարարը պաշտոնական այցով Օմանում է

Աշխարհ 10.02.2021   16:29   45

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Օման կատարած պաշտոնական այցի ընթացքում հանդիպում է ունեցել այդ երկրի արտգործնախարար Սայիդ Բադր բին Համադ բին Համուդ ալ Բուսաիդի հետ: 

Երկու երկրների ԱԳ նախարարները հանդիպումից հետո անցկացված մամուլի ասուլիսին անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցերի:  

Չավուշօղլուն օմանական կողմին փոխանցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերը՝ ուղղված  Օմանի Սուլթանության սուլթան Հայթամ բին Տարեկ բին Թայմուր ալ Սայիդին:

Նա նաև նշել է, որ համաձայնության են եկել  թուրք-օմանական քաղաքական, առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու շուրջ: 

Չավուշօղլուն գոհունակություն է հայտնել, որ Օմանն ու Թուրքիան նույն մոտեցումներն ունեն Պաղեստինի, Սիրիայի և Լիբիայի հարցերում։

Թուրքիայի ԱԳ նախարարը, անդրադառնալով նաև Պարսից ծոցի տարածաշրջանում վերջին զարգացումներին, հայտնել է, որ Թուրքիան աջակցում է Ծոցի երկրների միությանը, բարեկեցությանը ու անվտանգությանը:

Աղբյուրը` ermenihaber.am


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb