Թուրքիայի առաջատար ապրանքանիշները փակել են իրենց խանութները

Աշխարհ 23.03.2020   08:45   190

Թուրքիայում կորոնավիրուսի տարածման հետևանքով փակվել են նաև մի շարք առաջատար ապրանքանիշների պաշտոնական խանութները։

Չնայած մինչև վերջին օրերը Թուրքիայում կորոնավիրուսի տարածման տվյալները բավականին «համեստ» էին՝ վերջին ժամերի ընթացքում հայտարարված կորոնավիրուսով հիվանդների թիվը սրընթաց աճ է արձանագրում։

Թե՛ պետական, և թե՛ հասարակական ոլորտում համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվում վարակի ահագնացող տարածումը կանխելու ուղղությամբ։

Այնպիսի հայտնի ընկերություններ, ինչպիսիք են նաև Հայաստանում հայտնի «LC Waikiki»,«Paşabahçe» և «DESA» ապրանքանիշները հայտարարել են, որ հոգ տանելով աշխատակիցների և հաճախորդների առողջության համար՝ փակում են իրենց բոլոր խանութները։

Կորոնավիրուսի տարածումը աստիճանաբար իր բացասական ազդեցությունն է սկսում թողնել նաև Թուրքիայի տնտեսության վրա։  

Աղբյուրը՝ ermenihaber.am



 Պիտակներ
         Թուրքիա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon