Թուրքիայի անտառներում խոշոր հրդեհներ են բռնկվել

Աշխարհ 13.08.2019   18:50   64
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Թուրքիայի անտառների հարցերով զբաղվող գլխավոր վարչության փոխտնօրեն Հայաթի Օզգյուրըհայտարարել է, որ նախօրեին Թուրքիայի անտառներում և գյուղատնտեսական տարածնքերում 27 խոշոր հրդեհ է բռնկվել։

Հրդեհներից 15-ը անտառներում են եղել, իսկ 12-ը՝ գյուղատնտեսական տարածքներում։ Պատճառը չափազանց շոգ եղանակն է։

Թուրք պաշտոնյան հայտարարել է, որ այս պահին ոչ բոլոր հրդեհներն են մարվել և հույս է հայտնել, որ մինչև երեկո հրդեհները ամբողջությամբ կմեկուսացվեն և կմարվեն:

Խոշոր հրդեհներից մեկը գրանցվել է Թուրքիայի Մարմարա ծովափնյա շրջանի անտառային տարածքներում։ Հրդեհի հետևանքով կան տուժածներ, որոնք հոսպիտալացվել են։

Թուրքական աղբյուրը նշում է, որ հրշեջ ծառայության աշխատակիցների հետ հդեհի դեմ պայքարում են նաև տեղի բնակիչները։ Գործի են դրվել նաև ուղղաթիռներ։

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ հրդեհներն արդեն ոչնչացրել են 80 հեկտար տարածք։ Վնասվել են բնակելի տներ։

Հրդեհի մարման համար լուրջ խոչընդոտ է ստեղծում ուժեղ քամին։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Թուրքիա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon