Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Չեխիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը

Քաղաքական 23.05.2020   11:45   263

Թուրքիայի արտգործնախարարությունն անդրադարձել է մայիսի 20-ին Չեխիայի Հանրապետության Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունմանը: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:

«Չեխիայի խորհրդարանի Սենատում ընդունված որոշումը ցույց է տալիս, որ 2017 թվականին պետությունների հարաբերություններին վնաս հասցրած խեղաթյուրված մտածելակերպը շարունակում է գործել Չեխիայի Հանրապետությունում»,-ասված է հայտարարությունում:

Արտգործնախարարությունում նշել են նաև, որ «որոշումն ընդունվել է կորոնավիրուսի դեմ պայքարի ժամանակ, երբ շատ քիչ թվով սենատորներ են ներկա եղել քվեարկությանը, ինչը ևս մեկ անգամ ցույց է տալիս այդ երկրում նենգ մտածելակերպի առկայությունը»:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Չեխիայի խորհրդարանի Սենատը մայիսի 20-ին միաձայն ընդունել է երկու աշխարհամարտերի ընթացքում մարդկության դեմ գործած ոճրագործությունները, այդ թվում՝ Հայոց ցեղասպանություն դատապարտող բանաձև:



 Պիտակներ
         ԱԳՆ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon