Թուրքիայի և Ադրբեջանի միջև նոր համաձայնագիր է ստորագրվել

Աշխարհ 16.01.2021   18:04   71

Թուրքիայի Փոստային և հեռագրական կազմակերպության (PTT), Aktif Bank-ի և Ադրբեջանի AzerPost-ի միջև համաձայնագիր է ստորագրվել:

Ըստ այդ համաձայնագրի՝ UPT (Միջազգային դրամական տրանսֆեր) գլոբալ դրամական փոխանցումների և վճարումների հարթակն ապահովելու է երկու երկրների միջև դրամական փոխանցումները: 

Թեմայի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել UPT-ի գլխավոր տնօրեն Հաքան Օզաթը:

«Մենք հպարտ ենք մեր ստեղծած համակարգով, որն իրականացնելու է Թուրքիայի և Ադրբեջանի փոստային բաժանմունքների դրամական ուղիղ  փոխանցումները»:

Օզաթը նշել է, որ այս համակարգի ծառայությունից օգտվելով՝ երկու երկրների քաղաքացիները կարող են արագ և շահավետ դրամական փոխանցումներ անել: 

Նա հույս է հայտնել, որ այդ ծառայությունը կնպաստի Թուրքիայի և Ադրբեջանի տնտեսության զարգացմանը: 


 Պիտակներ
         Թուրքիա-Ադրբեջան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb