Թուրքիան վերածվել է ջիհադիստների տուրիստական գործակալության․ Նիկոս Դենդիաս

Աշխարհ 27.10.2020   14:00   38

Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը հոկտեմբերի 26-ին Աթենքում հանդիպում է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Հանդիպմանը կողմերը քննարկել են տարածաշրջանային մի շարք հարցեր:

Դենդիասը, անդրադառնալով տարածաշրջանում Թուրքիայի ապօրինի գործողություններին, ինչպես նաև ակնարկելով Սիրիայից Ադրբեջան փոխադրած վարձկաններին, հայտարարել է, որ Թուրքիան դարձել է ջիհադիստների տուրիստական գործակալություն: Այս մասին փոխանցում է Ermenihaber-ը։

«Ցավոք, տարածաշրջանային բոլոր զարգացումներում ընդհանուր հայտարարը Թուրքիայի ապակայունացնող գործոնն է: Ես հայտնել եմ իմ անհանգստությունը ջիհադիստների համար տուրիստական գործակալություն դարձած Թուրքիայի դերի վերաբերյալ», – նշել է նա։

Դենդիասի խոսքով՝ Թուրքիային ձեռնտու է սրել լարվածությունը տարածաշրջանում:

«Մեր երկրների հարաբերությունները դարավոր են: Մենք կարևորեցինք երկկողմ քաղաքական շփումների ամրապնդումը», – ասել է Հունաստանի արտաքին գործերի նախարարը:


 Պիտակներ
         ջիհադիստներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb