Թուրքիան վերաբացել է Նախիջևանի և Իրանի հետ սահմանային անցակետերը

Աշխարհ 05.06.2020   15:27   251

Թուրքիան բեռնափոխադրումների համար վերաբացել է Իրանին սահմանակից «Գյուրբուլաք» և Նախիջևանին սահմանակից «Դիլուջու» անցակետերը։ Այս լուրը ուրախացրել է բեռնատարների վարորդներին։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:

Երկար ժամանակ Նախիջևան անցնելու սպասումով սահմանային անցակետի մոտ հավաքված վարորդները ուրախությունից շուրջպար են բռնել։

Թուրքական աղբյուրի հաղորդմամբ՝ բեռնատարների վարորդները թուրքական սահմանային անցակետ մուտք գործելիս պարտադիր ջերմաչափվելու են։ Առանց դիմակի վարորդների մուտքը Թուրքիա կարգելվի։

Նշենք, որ Թուրիքան կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով փետրվարի 23-ից փակել էր Իրանին սահմանակից Դուղուբեյազըթ նահանգի «Գյուրբուլաք», ապա Նախիջևանին սահմանակից Իգդիր նահանգի «Դիլուջու» անցակետերը: Այդ պատճառով անցակետերում բեռնատար մեքենաների շարասյուն էր գոյացել:



 Պիտակներ
         Թուրքիա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb