Թուրքիան վավերացրել է Կատարի հետ կնքած ջրային ռեսուրսների կառավարման մասին համաձայնագիրը

Աշխարհ 22.03.2021   15:13   63

Թուրքիայի և Կատարի միջև ջրային ռեսուրսների կառավարման մասին համաձայնագիրը վավերացվել է: 

Համաձայնագրի վավերացման վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրությամբ որոշումը հրապարակվել է թուրքական «Resmi Gazete» պաշտոնաթերթում։

Հիշյալ որոշման մեջ կան կետեր, որոնք վերաբերում են  «ջրային ռեսուրսների, ջրային օբյեկտների, ափամերձ ջրերի ու անցումային ջրերի կառավարմանը»: 

Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարարության՝ նոյեմբերին տարածած հայտարարության մեջ նշվում էր, որ այդ համաձայնագիրը Թուրքիային և Կատարին հնարավորություն կտա «ջրի կառավարման ոլորտում փորձի ու տեղեկատվության փոխանակում», որը սակայն չի ներառում երկու երկրների միջև ջրի բաժանում և նմանատիպ խնդիրներ:


 Պիտակներ
         ջրային ռեսուրսներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb