Թուրքիան սպառնում է փակել ամերիկյան «Ինջիրլիք» ավիաբազան

Աշխարհ 11.12.2019   14:59   243

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե, ռուսական С -400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնման պատճառով, Վաշինգտոնը Անկարայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառի, իրենք պատասխան քայլեր կձեռնարկեն։

 Այս մասին գրում է Ria-ն։

«Մենք կգնահատենք ամենավատ սցենարը և որոշում կկայացնենք: Եթե ԱՄՆ-ը պատժամիջոցներ կիրառի Թուրքիայի դեմ, ապա կարող է օրակարգում ներառվել Ինջիրլիքում ամերիկյան ռազմաբազաների հարցը»,- A haber-ի եթերում ասել է Չավուշօղլուն։

Բացի այդ, Չավուշօղլուի խոսքերով, Թուրքիան ռուսական կործանիչները համարում է ամերիկյան F-35 ինքնաթիռի այլընտրանք, եթե Միացյալ Նահանգները հրաժարվի վերջինի մատակարարումներից:



 Պիտակներ
         «Ինջիրլիք», Թուրքիա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon