Թուրքիան պետք է դատապարտվի իր գործողություններով. Հունաստանի ԱԳ նախարար

Իրադարձային 16.10.2020   14:59   36

Աթենքից հետևում ենք տարածաշրջանում զարգացումներին, ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ ճեպազրույցում ասաց աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Հունաստանի ԱԳՆ ղեկավար Նիկոս Դենդիասը՝ ավելացնելով, որ ողջունում են զինադադարի հայտարարությունը:

«Մեզ մտահոգում են դրա խախտումները: Հրադադարը պետք է հարգվի, տևական լուծումների կարելի է հասնել միայն դիվանագիտական միջոցերով՝ բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալով»,-ասաց Դենդիասը:

Նրա խոսքով՝ կարևոր է, որ միջազգային հանրությունը տարբերակի՝ ովքեր են «յուղ լցնում կրակին» և ովքեր են որդեգրում կառուցողական մոտեցում ու կողմնակից են խաղաղ տարբերակին:

«Հստակ է, որ պետք է վերջ դրվի օտար միջամտությունը: Անկարայի միջամտությունն իրականում մտահոգիչ է: Հունաստանն այդ մասին բարձրաձայնել է: Մենք առաջարկեցինք ԵՄ-ին կոչ անել՝ դադարեցնելու արտաքին կողմերի ներգարվվածությունը»,-ասաց նախարարը՝ ավելացնելով, որ խորհրադակցությունների համար հետ են կանչել Բաքվում իրենց դեսպանին, իսկ կեղծ լուրերը չեն հանդուրժելու:

Հունաստանի ԱԳՆ ղեկավարը նաև տեղեկացրեց, որ Զոհրաբ Մնացականյանին ներկայացրել է ապօրինի գործողությունները Սիրիայում, Իրաքում,Կիպրոսում: Նա ընդգծեց, որ «բոլորի դեպքում ընդհանուր հայտարարը Թուրքիան է»:

Նախարարն ասաց, որ Թուրքիան պետք է դատապարտվի իր գործողություններով, ոչ թե՝ հայտարարություններով:



 Պիտակներ
         Նիկոս Դենդիաս


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb