Թուրքիան պատրաստվում է S-400-ի փորձարկումներին

Աշխարհ 09.10.2020   10:21   16

«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանից ձեռք բերված Ս-400 հակահրթիռային համալիրների նախատեսվող փորձարկումների վերաբերյալ տեղեկությունների ֆոնին Թուրքիայի իշխանությունները հոկտեմբերի 13-16-ը փակել են Սինոփի մերձակայքում Սեւ ծովի շրջանը, նշված է երկրի ծովային վարչակազմի տարածած նավագնացների համար միջազգային նախազգուշացման մեջ։

«Վարժանքային կրակոցները կատարվելու են հոկտեմբերի 13-16-ը»,- նշված է NAVTEX-ի նախազգուշացման մեջ, որում նշվում են նավագնացության գոտու համար վտանգավոր կոորդինատները։

Ընթացիկ շաբաթ այդ շրջանը նավագնացների համար արդեն վտանգավոր էր հայտարարվել հոկտեմբերի 9-ից՝ կապված «վարժանքային կրակոցների» հետ։

Սինոփում տեղական լրատվամիջոցները հրապարակել են քաղաքով անցնող Ս-400 ԶՀՀ-ով ծանր փոխադրամիջոցների լուսանկարները։



 Պիտակներ
         S-400


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb