Թուրքիան փակել է իր դիտորդական կետը Սիրիայի Համա նահանգում

Աշխարհ 09.11.2020   15:13   26

«Իզվեստիա»-ի փոխանցամաբ՝ Սիրիայի Համա նահանգն ամբողջությամբ անցել է կառավարական ուժերի վերահսկողության ներքո։

Դա տեղի ունեցել այն բանից հետո, երբ թուրքական բանակն ավարտել է իր դիտորդական կետի դուրսբերումը Մուրեկ բնակավայրի մոտից: 

Առաջին անգամ, երկար տարիների ընթացքում, նահանգում սիրիական դրոշ է բարձրացրվել: Բացի այդ, հիմա տեղի բնակչները, որոնք երկար ժամանակ վախենում էին վերադառնալ իրենց տները, կկարողանան անարգել զբաղվել իրենց հողերի մշակմամբ, որոնք երկար տարիների ընթացքում անմշակ են մնացել:

Թուրքական զորքի դուրս գալը բոլորի կողմից ընդունվում է որպես վերջնական վերադարձ խաղաղ կյանքի: Մարդիկ զանգվածաբար տուն են վերադառնում: Ընդհանուր առմամբ առաջին փուլում նահանգ է վերադարձել 350 ընտանիք: Մոտակա ժամանակներս Համայում խոստացել են վերականգնել քաղաքային ենթակառուցվածքը և կարգավորել սոցիալական ծառայությունների աշխատանքը:

Ինչպես նշել է նահանգապետը, կառավարությունը կօգնի վերականգնել տները, նաև մտադիր են բացել հիվանդանոցներն ու դպրոցները: Օգնություն են խոստանում նաև գյուղատնտեսության վերականգնման համար:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb